Յարութիւն Քիւրքճեանը ծնվել է 1943 թվականին Լիբանանում։ Սովորել է Բեյրութի Նշան Փալանճեան ճեմարանում, ուսումնասիրել փիլիսոփայություն և լեզուներ։ Զբաղվել է մանկավարժությամբ, խմբագրությամբ, հրատարակել է բառարաններ, մանկավարժական ձեռնարկներ, կարևոր դերակատարում է ունեցել ՀՅԴ կուսակցության գաղափարաբանական հարցերի ուսումնասիրության մեջ։ Քիւրքճեանը նաև Սփյուռքի կարևորագույն տեսաբանն էր, և Կարէն Ջալլաթեանի, Րաֆֆի Աճէմեանի ու Դավիթ Մոսինյանի այս զրույցը փորձ է նրան բազմակողմանիորեն արժևորելու որպես Սփյուռքում նոր մտածողություն բերողի, որպես մարդաբան-փիլիսոփայի և որպես «աշխատավորի», որը կարծես հոգ է տարել Սփյուռքի բոլոր դրսևորումների համար։ «Սփյուռք. քննական անդրադարձներ» հաղորդաշարը նվիրված է արևմտահայ գրական մշակույթին։ Զրույցները անդրադառնում են վերջին հարյուրամյակի այն զարգացումներին և խնդիրներին, որոնք էական դեր են խաղացել Սփյուռքի բազմատարր, բազմակենտրոն և շարժուն հավաքական կյանքի կերտման մեջ։ Գալուստ Գյուլբենկյան Հիմնարկության Հայկական Համայնքների Բաժանմունքի աջակցությամբ իրականացված շարքը փորձում է հանրամատչելի կերպով ներկայացնել արդի, ժամանակակից, ինչպես նաև նոր-նոր ասպարեզ իջնող արևմտահայ գրողների և մտավորականների փորձառությունն ու վաստակը։
Colloque international Krikor Beledian et la littérature arménienne contemporaine 17-18 Septembre 2015, INALCO, Paris
Լիբանանահայութեան եւ պոլսահայութեան իրականութեան պատկերացումը գրականութեան մէջ
Կազմակերպութեամբ Համազգայինի Լիբանանի Շրջանային վարչութեան, երէկ` կիրակի, 11 հոկտեմբեր 2015-ի երեկոյեան ժամը 7:00-ին, Համազգայինի «Լեւոն Շանթ» կեդրոնի «Գ. եւ Հ. Արմէնեան» սրահին մէջ տեղի ունեցաւ բազմաձայն զրոյց` նիւթ ունենալով «Լիբանանահայութեան եւ պոլսահայութեան իրականութեան պատկերացումը գրականութեան մէջ»: Մասնակիցներն էին` Նորվան արք. Զաքարեան, Գրիգոր Պըլտեան, Յարութիւն Քիւրքճեան եւ Սեւան Տէյրմէնճեան:
No Comments